Բաժիններ՝

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին

Իսրայելական օդային ուժերը հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային և արևելյան ուղղությամբ՝ չնայած «Հեզբոլլահ» շարժման հետ գործող հրադադարի համաձայնագրին: Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։

Իսրայելական օդային ուժերը թիրախավորել են երկրի հարավում գտնվող Բֆարուա և Ազզա քաղաքների միջև գտնվող հովիտը։

Բացի այդ, Իսրայելը գրոհ է իրականացրել Սիրիայի հետ սահմանին գտնվող արևելյան Լիբանանի լեռնաշղթայի բարձունքների վրա։ Աղբյուրների տեղեկացմամբ, իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել նաև մայրաքաղաք Բեյրութի և նրա արվարձանների վրայով։

Իսրայելի բանակը փետրվարի 7-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ին պատկանող զենքեր պարունակող երկու ռազմական օբյեկտ՝ նշելով, որ նմանատիպ օբյեկտների առկայությունը հրադադարի համաձայնագրի խախտում է համարվում։ Նաև նշվել է, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Լիբանանի վրա «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացված խախտումների և Սիրիայի սահմանից զենք տեղափոխելու փորձերից հետո։

Հատկանշական է, որ 2024 թ․ նոյեմբերի 27-ից Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև գործում է զինադադարի համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել շուրջ մեկ տարի տևած անդրսահմանային գնդակոծություններին, որոնք վերածվել էին բաց առճակատման՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728