Բաժիններ՝

Թուրքիան սիրիացի փախստականներին Սիրիա վերադարձնելու ծրագիր է նախապատրաստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ծրագիր է նախապատրաստում, որը թույլ կտա երկրում գտնվող մեկ միլիոն սիրիացի փախստականների կամավոր վերադառնալ իրենց հայրենիք: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ծրագիրն իրականացվելու է թուրքական և միջազգային հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։

Իդլիբում տեղահանվածների համար թուրքական 12 հասարակական կազմակերպությունների ջանքերով կառուցված տների շահագործման հանձնման արարողության մասնակիցներին Էրդողանը հայտնել է, որ տները կառուցվել են 250 առանձին տարածքներում և կօգնեն մեղմել սիրիացիների կենսապայմանները, ովքեր տարիներ շարունակ ապրում են վրանային ճամբարներում Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտիներում։

Էրդողանի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախատեսվում էր կառուցել 77 հազար տուն, որոնցից 57306-ի շինարարությունն արդեն ավարտված է։

Նա նշել է, որ արդեն իսկ շահագործման հանձնված տներում արդեն տեղավորվել է մինչև 50 հազար ընտանիք։

Էրդողանը վստահեցրել է, որ նման տների թիվը ապագայում կկազմի 100.000, ինչը համապատասխանաբար թույլ կտա 100.000 սիրիացի ընտանիքի բնակություն հաստատել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031