
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի մեջ մտել է SWIFT-ից «Սբերբանկ»-ի անջատումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը։
«Մենք, ի վերջո, SWIFT-ից անջատում ենք «Սբերբանկ»-ը»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նաեւ, նրա խոսքով, առաջարկվում է SWIFT-ից անջատել ռուսաստանյան երկու խոշոր բանկեր: Միջոցառումների այս փաթեթի շուրջ վերջնական որոշումը պետք է ընդունեն Եվրամիության երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: