Բաժիններ՝

Հարավային Կորեան միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության կենտրոնի աշխատանքին

Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունն անդամակցություն է ստացել ՆԱՏՕ-ի Կիբեռանվտանգության ոլորտի համագործակցության կենտրոնում, որը բազավորված է Էստոնիայում: Մայիսի 5-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունը։

Կորեայի Հանրապետությունը դարձել է Արեւելյան Ասիայի առաջին երկիրը, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի կիբեռկենտրոն: «Մենք մտադիր ենք կիբեռոլորտում մեր հնարավորությունները զորեղացնել մինչեւ համաշխարհային մակարդակ՝ ավալացնելով կենտոն ուղարկվող մեր աշխատակիցների թիվը եւ ընդլայնելով համատեղ վարժանքների շրջանակները»,- հայտարարել են Հարավային Կորեայի հետախուզությունում:

Ինչպես նշում է Yonhap-ը, Ազգային հետախուզական ծառայությունն այդ խմբին միանալու մտադրությունը նշել է 2019 թվականին, կիբեռանվտանգության ոլորտի վարժանքներին մասնակցել է 2020 թվականից: Կորեայի Հանրապետության անդամակցումից հետո միավորման մասնակից երկրների թիվը հասել է 32-ի: Դրանցից 27-ը ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են: Եվս հինգ երկրներ դաշինքի կազմի մեջ չեն մտնում եւ ունեն «մասնակիցների» կարգավիճակ: Կենտրոնը գործարկվել է 2008 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս