
ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային. Նիդերլանդների վարչապետ

ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային ու պաշտպանել իր արևելյան ճակատը: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի զրույցի արդյունքներով:
«Հեռախոսազրույց ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Ռումինիայի նախագահի հետ, քննարկեցինք Դոնբասի վերջին զարգացումները: ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային և պարտավորվում է հուսալիորեն պաշտպանել Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան ճակատը»,- գրել է Ռյուտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: