«1 մլն սիրիացի փախստականների վերադարձն ապահովող նախագիծ ենք իրականացնելու». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում բրիկետային տների կառուցման նոր նախագծի մասին, որը թույլ կտա Թուրքիայում գնտվող սիրիացի փախստականներից 1 մլն -ին հետ ուղարկել Սիրիա: Էրդողանն այս մասին հայտարարել է Սիրաիայի Իդլիբ նահանգի տարածքում Անկարայի կողմից 250 տարբեր կետերում կառուցած բրիկետային տների բացման արարողության ժամանակ, որին նա մասնակց է տեսակապի միջոցով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանի խոսքով մինչև այսօր Թուրքիայից Սիրաի է վերադարձել շուրջ 500 հազար փախստական, որոնց զգալի մասը տեղավորվել են իրենց կառուցած 57 հազար բրիկետային տներում:
Թուրքիայի նախագահի խոսքով խոսքով իրականացվելիք նոր նախագիծն իրականացվելու է Թուրքիայի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ:
Նշենք նաև, որ մինչև վերջերս Էրդողանը հայտարարում էր, որ չեն պատրաստվում սիրիացի փախստականներին հետ ուղարկել և կհյուրընկալեն իրենց երկրում այնքան, ինչքան պետք կլինի: Սակայն փախստականների թեմայով հանրության շրջանում առկա դժգոհության ու ընդդիմության հակառակ հայտարարությունների ֆոնին 2023-ին նախատեսվող ընտրություններին ընդառաջ Էրդողանը փոխել է իր հռետորաբանությունը այս հարցում: