Բաժիններ՝

Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ստացել է նաև խթանիչ դեղաչափը և ունի թեթև ախտանշաններ:

Նշվում է նաև, որ Բլինքենը վերջին օրերին ԱՄՆ նախագահ Բայդենի հետ չի հանդիպել, հետևաբար Բայդենը չի համարվում կոնտակտավոր անձ:

Բլինքենը կմեկուսանա տանը և աշխատանքը կշարունակի հեռավար կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս