Բաժիններ՝

Վրաստանում 5 մարդ մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետությանն» անդամակցելու մեջ

Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանը միանալու եւ նրան օգնություն ցուցաբերելու մեջ: Այդ մասին ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացին, որը «Իսլամական պետության» անդամ էր, ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավել է երկրի եւս չորս քաղաքացիների: Ահաբեկչական կազմակերպության նոր անդամները պլանավորել էին Սիրիա մեկնել եւ կռվել «Իսլամական պետության» շարքերում, ինչը ժանակին կանխվել է Վրաստանի դատախազության եւ հակաահաբեկչական կենտրոնի համատեղ գործողությունների արդյունքում, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վրաստանի դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը մեկ մարդու մեղավոր է ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու եւ նրան ահաբեկչական գործունեության գործում օգնություն ցուցաբերելու մեջ եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման: Չորս մարդ մեղավոր է ճանաչվել «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս