Թուրքիայում առաջիկա ընտրություններին կարող է մասնակցել 27 քաղաքական կուսակցություն

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի (YSK) նոր որոշման համաձայն՝ Թուրքիայում ընտրություններին մասնակցելու պայմանները բավարարող քաղաքական կուսակցությունների թիվը 24-ից բարձրացվել է 27-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Որոշվել է, որ Վեջդեթ Օզի գլխավորած «Արդարություն» կուսակցությունը (Adalet Partisi), Մուհարեմ Ինջեի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը (Memleket Partisi) և Մուստաֆա Սարըգյուլի գլխավորած «Թուրքիայի վերափոխման» կուսակցությունը (Türkiye Değişim Partisi) ևս կարող են մասնակցել ընտրություններին։

Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հրապարակվել է «Պաշտոնական թերթում»։

Ըստ այդմ՝ 2023 թվականի հունիսին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել ներքոնշյալ կուսակցությունները՝

1. «Արդարություն» կուսակցություն (Adalet Partisi)

2. «Արդարություն և զարգացում» կուսակցություն (Adalet ve Kalkınma Partisi)

3. «Մայր հայրենիք» կուսակցություն (Anavatan Partisi)

4. «Անկախ Թուրքիա» կուսակցություն (Bağımsız Türkiye Partisi)

5. «Մեծ միություն» կուսակցություն (Büyük Birlik Partisi)

6. «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (Cumhuriyet Halk Partisi)

7. «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (Demokrasi ve Atılım Partisi)

8. «Ժողովրդավարական ձախ» կուսակցություն (Demokratik Sol Parti)

9. «Ժողովրդավարական» կուսակցություն  (Demokrat Parti)

10. «Աշխատավորական» կուսակցություն (Emek Partisi)

11. «Ապագա» կուսակցություն (Gelecek Partisi)

12. «Երիտասարդ» կուսակցություն (Genç Parti)

13. «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (Halkların Demokratik Partisi)

14. «Ազատ գործ» կուսակցություն  (Hür Dava Partisi)

15. «Լավ» կուսակցություն (İyi Parti)

16. «Հայրենիք» կուսակցություն (Memleket Partisi)

17. «Ազգ» կուսակցություն (Millet Partisi)

18. «Ազգայնական շարժում» կուսակցություն (Milliyetçi Hareket Partisi)

19. «Պահպանողական վերելք» կուսակցություն (Muhafazakar Yükseliş Partisi)

20. «Երջանկություն» կուսակցություն (Saadet Partisi)

21. «Ձախ» կուսակցություն (Sol Parti)

22. «Թուրքիայի վերափոխման» կուսակցություն (Türkiye Değişim Partisi)

23. «Թուրքիայի աշխատավորական» կուսակցություն (Türkiye İşçi Partisi)

24. Թուրքիայի կոմունիստական շարժում (Türkiye Komünist Hareketi)

25. «Թուրքիայի կոմունիստական» կուսակցություն (Türkiye Komünist Partisi)

26. «Հայրենիք» կուսակցություն (Vatan Partisi)

27. «Նոր բարօրություն» կուսակցություն (Yeniden Refah Partisi)

Տեսանյութեր

Լրահոս