«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են սեփական օրակարգերով, իրար հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցնելով, իսկ իրականում՝ աթոռակռվով, թշնամական երկու երկիր՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ:
Կորոնավիուսով ախտահարվածների մեծ մասը կարող է վարակիչ մնալ հիվանդության ախտանիշերի հայտնվելուց հետո ութից տասն օրվա ընթացքում:
2020 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելացել է 2,3 տոկոսով՝ կարողանալով վերականգնվել կտրուկ անկումից հետո, որը գրանցվել էր անցյալ տարվա առաջին եռամսյակում:
Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2021 թ․ տարեվերջ այդ երկրում սպառողական գների ինդեքսը կկազմի 11․15 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկացի գործարար Էմադ Շարգին Իրանի իշխանությունների կողմից մեղադրվել է լրտեսության մեջ եւ դատապարտվել 10 տարվա բանտարկության:
Իսպանիայի իրավապահ մարմինները կասեցրել են հանցավոր խմբավորման գործուներությունը, որն զբաղվում էր թմրանյութերի խոշոր մատակարարումներով:
ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկացի պահեստային Թիմոթի Լուի Հեյլ-Կուզանելլիին, որը երկրի ռազմածովային բազայի գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ունի, մեղադրանք են առաջադրել Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններին նրա ենթադրվող մասնակցության կապակցությամբ:
Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչ եւ Սու-30ՄԿԻ 12 կործանիչ ձեռք բերելու մտադրության մասին, հունվարի 18-ին գրում է Times of India հնդկական թերթը:
ԱՄՆ-ում մինչեւ փետրվարի կեսերը COVID-19-ից մահացածների թիվը կհասնի 500 հազարի:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում:
Քուվեյթի Էմիր Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունվարի 18-ին ընդունել է երկրի կառավարության հրաժարականը՝ շեյխ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ:
Սոմալիից ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը լիովին ավարտված է Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը համապատասխան:
«Երկար տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից, հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու հաշվի չի առնվում Ադրբեջանի դժգոհությունը ՀՀ պաշտոնյաների Ղարաբաղ այցերի վերաբերյալ:
Սիրիայի Հասեքե նահանգ է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար:
Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:
«Բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են արդյունավետ»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ լրագրողի դիտարկմանը, թե իրականում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարություններից հետո դուրս են գալիս դրանց շրջանակից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:
«Առաջ ենք մղում գերիների փոխանակման բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքը»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն հայ գերիների, անհետ կորածների վերադարձի հարցի ուղղությամբ
Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը նախազգուշացրել է ահաբեկչական գործողությունների թվի աճի հավանականության մասին եւ Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հորդորել է անհապաղ հեռանալ երկրից:
Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում:
Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել է:
Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։
«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։
Անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսիի եւ Հարավային Կալիմանտանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի եւ հեղեղումների զոհ է դարձել առնվազն 96 մարդ: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչին։
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
Գերմանիայում 31-ամյա թուրք քաղաքացին դատարանի առաջ է կանգնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համար տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում 2.5 մլն եվրոյի չափով խարդախություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրք երտասարդը 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Գերմանիայի 6 տարբեր նահանգներում ֆինանսական հրատապ աջակցություն ստանալու համար կեղծ անձնագրերով առնվազն 91 դիմում է ներկայացրել՝ պահանջելով 2.54 մլն եվրո, ինչը […]
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 94 միլիոն 414 հազարից:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:
Ինդոնեզիայի կառավարությունը օտարերկրացիների համար մուտքի արգելքը, որը պետք է գործեր հունվարի 1-ից մինչեւ 14-ը, երկարացրել է եւս երկու շաբաթով՝ մինչեւ հունվարի 28-ը: