
Իսրայելի վարչապետը հայտարարել է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը եւ ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին: Այդ մասին հայտնել է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»:
«Իսրայելական գվարդիան լինելու է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների եւ արտակարգ իրավիճակների դեպքում»,-նշում է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում է գործել:
Ինձ համար դա հանրագումարների ամփոփում է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,-ասել է Բենետը: Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների եւ կամավորների ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: