
Սաուդյան Արաբիան և Թուրքիան վերացրել են փոխադարձ այցերի հետ կապված բոլոր արգելքները

Թուրքիան ողջունել է Սաուդյան Արաբիայի որոշումը՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ նախկինում սահմանված արգելքը,որը պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իր հերթին Թուրքիան էլ վերացրել է Սաուդյան Արաբիա մեկնելու վերաբերյալ նախկինում սահմանված արգելքը, որը գոհունակությամբ է ընդունվել Էլ է պաշտոնալան Էր Ռիայի կողմից:
Այս տեղեկությունը քննարկման առարկա է դարձել համացանցի թուրքական տիրույթում: Բազմաթիվ թուրք օգտատերեր ողջունել են տեղի ունեցածը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան նաև վեացրել է մի շարք այլ երկրներ մեկնելու նախկինում սահմանված արգելքները:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանն հունիսի 22-ին կլինի Անկարայում։ Այս տեղեկությունն մի քանի օր առաջ հաստատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։