Լավրովը հունիսի 22-23-ին կայցելի Թեհրան, որտեղ կքննարկի միջուկային գործարքի շուրջ իրադրությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունիսի 22-ից մինչեւ 23-ը Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Թեհրան կմեկնի աշխատանքային այցով: Ենթադրվում է, որ կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրադրությունը»,-Զախարովան ասել է ճեպազրույցի ընթացքում:
Նա նշել է, որ Թեհրանում Ռուսաստանի նախարարը նաեւ կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը: