Լոնդոնը մերժել է ռուսաստանյան պատվիրակությանն այցագրեր տալ ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նստաշրջանին մասնակցելու համար
Լոնդոնը մերժել է ռուսաստանյան պատվիրակությանն այցագրեր տալ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի հուլիսյան նստաշրջանին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխղեկավար Վլադիմիր Ջաբարովը:
«Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի մշտական պատվիրակության բոլոր անդամները գտնվում են Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, մենք ժամանակին խնդրել ենք վեհաժողովի ղեկավարությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ մշակել եւ լուծել այն հարցը, որը վերաբերում է բրիտանական կողմից մեր խորհրդարանականներին Մեծ Բրիտանիա մուտքի այցագրեր տալու երաշխիքների տրամադրմանը՝ այդ կարեւորագույն միջխորհրդարանական միջոցառմանը մասնակցելու համար»,-Ջաբարովն ասել է Դաշնության խորհրդի նիստում:
«Մենք ստացել ենք ըստ էության վրդովվեցուցիչ պատասխան այն մասին, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, բառացիորեն, չի կարող այցագրեր տալ ԵԱՀԿ-ի ԽՎ-ի ռուսական պատվիրակության անդամներին՝ ինչ նպատակով էլ որ նրանք այցելեն երկիր»,-հաղորդել է նա: Ջաբարովի խոսքով ՝ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 29-րդ ամենամյա նստաշրջանը Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կանցկացվի հուլիսի 2-6-ը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: