
Ուկրաինայի իրադրությունը կարող է տոկունության մրցություն դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև. Բայդեն

Ուկրաինայի իրադրությունը որոշակի փուլում կարող է տոկունության մրցություն դառնալ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
«Ես կարծում եմ, որ որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության. հարկավոր է նայել, թե ռուսներն ինչպիսի կորստի կկարողանան դիմանալ եւ ինչին պատրաստ կլինի դիմանալ Եվրոպան»,-Բայդենն ասել է լրագրողներին: «Դա այն հարցերից մեկն է, որը քննարկվելու է Իսպանիայում (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում)»,-հավելել է նա: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Մադրիդում, 2022 թվականի հունիսի 29-30-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: