Ընդդիմադիր գործիչը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը:
Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-ից 5 տարվա ազատազրկում:
Դատարանի որոշումը կարդացող դատավորը, նշելով, որ բիծ բառը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան:
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում: