Բաժիններ՝

Ֆրանսիայի նախարարը բացառել է Ուկրաինայի արագացված ընդունումը Եվրամիություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից Եվրոպայի գործերով նախարար-պատգամավոր Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի արագացված ընդունումը Եվրամիության կազմ առանց բոլոր նախատեսված պայմանների պահանման: «Չի լինի ո՛չ արագացված ընթացակարգ, ո՛չ ազատ մուտք,- հունիսի 22-ին ասել է Բոնը Europe-1 ռադիոկայանի եթերում։

Մենք բացում եք դուռը, բայց (ԵՄ-ի անդամակցության համար) անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, ժողովրդավարության եւ տնտեսության համապատասխան մակարդակի ձեռքբերում: Դա ժամանակ է պահանջում»: Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է Եվրամիությանը միանալու երկարատեւ գործընթաց անցնի, քանի որ անհրաժեշտ է ԵՄ-ի բոլոր մասնակիցների, այդ թվում Ֆրանսիայի, միաձայն որոշումը, որտեղ կարող է հանրաքվե պահանջվել:

«Բոլոր ժողովրդավարական ընթացակարգերը պետք է պահպանվեն»,- ընդգծել է նախարարը: Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին ԵՄ-ի գագաթնաժողովին խորհուրդ է տվել թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Հունիսի 21-ին Եվրամիության երկրները ԵՄ-ի խորհրդի՝ ընդհանուր հարցերին նվիրված նիստում քաղաքական փոխհամաձայնության են հասել հունիսի 23 – 24-ը ԵՄ-ի գագաթնաժողովում Ուկրաինային ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ: Ինչպես ավելի վաղ նախազգուշացրել է Բոնը, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է 15 – 20 տարի տեւել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս