Եթե մի հրաշքով Նիկոլը թողներ-գնար, որպես քաղաքացի հասկանար, որ այդպես ավելի արագ կհարթվի բզկտվածությունը, կարագանա ներքին կոնսոլիդացիան, ամեն ինչ շատ ավելի հարթ կգնար։ Շատ երկրներում ղեկավարներն ամենափոքր հարցերի պարագայում՝ չնչին գնաճի, որևէ սխալ բառի, ձևակերպման, արտահայտության, հեռանում են։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Իսպանիայում և Պորտուգալիայում չդադարող անտառային հրդեհներն այս օրերին հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Եվրոպայի տարբեր հատվածներում ահագնացող իրադրություն է ստեղծվել:
Նախօրեին Երևանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության այց հյուրընկալեց․ Հայաստանում էր ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
Պարուհի Վարդան, ով այս օրերին Հայաստանում է, «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Սևանում արված լուսանկարներ է հրապարակել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային։ Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:
Մեկնարկել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը Կարմիր ծովի Ջիդդա քաղաքում՝ Սաուդյան Արաբիայի թագավորների ամառային նստավայրում: Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են Ritz-Carlton հյուրանոցում, որտեղ ավելի ուշ տեղի կունենա արաբա-ամերիկյան գագաթնաժողովը։
Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին կցված ինքնաթիռը կործանվել է: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հուլիսի 16-ին հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է լինել Մերձավոր Արևելքի ակտիվ գործընկերը: Նա կոչ է արել արաբական երկրների առաջնորդներին մարդու իրավունքները դիտարկել որպես տնտեսական ու սոցիալական վերափոխման կարևոր գործոն:
Միացյալ Նահանգները կշարունակի Մերձավոր Արևելքում նվազեցնել լարվածությունը և նպաստել հակամարտությունների դեէսկալացիային: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած գագաթնաժողովում:
Վրաստանի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Այսօր Վրաստանում հատուկ օր է, Թբիլիսիում տեղի է ունենում կարևոր երկխոսություն, որը սկսվել է մեր երկու հարևանների միջև։ Այս մասին, ըստ tert.am-ի՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Մեքսիկայի ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռն արևմտյան Սինալոա նահանգում կործանվել է: Այս մասին հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) մեծ ցնցումով իմացավ իր համանախագահի՝ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտքի արգելքի մասին չորեքշաբթի` հուլիսի 13-ին, Երեւանի օդանավակայանում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Ի դեպ, սա ԿՀԳ տնօրենի առաջին հանդիպումը չէ Հայաստանի ղեկավարի հետ: Դեռևս 1994թ. Հայաստանի նախագահն իր կեցավայրում ընդունել էր ԿՀԳ տնօրենին: Այդ ժամանակ ԿՀԳ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով
Պոլսահայ գործիչ, գրող, ակտիվիստ Մուրադ Մըխճըն «Քուրբան բայրամին քրիստոնյա լինելը» վերտառությամբ իր նոր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում մուսուլմանների և քրիստոնյաների հարաբերություններին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհայտարարի պաղեստինցիների օգնությանը շուրջ 316 միլիոն դոլար տրամադրելու մասին՝ ձգտելով աշխուժացնելու Վաշինգտոնի եւ Ռամալլայի միջեւ կապերը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով անունը չհայտնած պաշտոնյայի:
Գերմանիան կշարունակի ֆինանսապես օգնել Մոլովային, հուլիսի 15-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոը Բուխարեստում։
Կապիկի ծաղիկի դեպքեր արդեն գրանցվել են եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է ուկրաինացի փախստականների համար, որոնք գտնվում են Ուկրաինայի հարեւան երկրների տարածքում, մարդասիրական բեռների առաքումը: Հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանակտան գերատեսչությունը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ մայիսից մինչեւ հունիս ընկած ժամանակամիջոցում կատարվել է 8 չվերթ Արաբական Միացյալ Էմիրություններում ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հենակայանից: Բեռները, մասնավորապես, հասցվել են […]
Սաուդյան Արաբիան որոշել է բացել իր օդային տարածությունը բոլոր ավիաընկերությունների համար, որոնք համապատասխանում են թագավորության Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պահանջներին: Այդ մասին ասված է հուլիսի 15-ին Twitter-ում վարչության հրապարակած հայտարարության մեջ:
Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը երեկ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան արգելվել է, և ինքը ՀՀ-ում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:
Դոնբասում բրիտանացի զինվորականի մահվան կապակցությամբ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին կանչել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, Ալիևը, նշելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ քննարկումները, նաև ընդգծել է առաջիկա օրերին ԵՄ-ի հետ ստորագրվող կարևոր փաստաթղթի մասին, որն առնչվում է էներգետիկ անվտանգությանը: