Բաժիններ՝

Ճապոնիան ավարտել է մարդասիրական օգնության առաքումն ուկրաինացի փախստականներին

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ավարտել է ուկրաինացի փախստականների համար, որոնք գտնվում են Ուկրաինայի հարեւան երկրների տարածքում, մարդասիրական բեռների առաքումը: Հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանակտան գերատեսչությունը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ մայիսից մինչեւ հունիս ընկած ժամանակամիջոցում կատարվել է 8 չվերթ Արաբական Միացյալ Էմիրություններում ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հենակայանից: Բեռները, մասնավորապես, հասցվել են Լեհաստան եւ Ռումինիա: Մարտ ամսին Ուկրաինա են ուղարկվել երկու խմբաքանակի բեռներ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի պահուստներից:

Դրանց մեջ են մտել զրահաբաճկոնակներ, սաղավարտներ, ձմեռային համազգեստ, պարենային օրաբաժիններ, վրաններ, սանիտարական միջոցներ եւ էլետրագներատորներ:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության ղեկավար Նոբուո Կիսին բազմիցս հայտարարել է, որ իր գերատեսչությունն ուսունասիրում է Կիեւին լրացուցիչ աջակցություն ցույց տալու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031