Շարունակվող անտառային հրդեհներն ու օդի բարձր ջերմաստիճանը նոր խնդիրներ են առաջացնում Եվրոպայում

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Իսպանիայում և Պորտուգալիայում չդադարող անտառային հրդեհներն այս օրերին հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Եվրոպայի տարբեր հատվածներում ահագնացող իրադրություն է ստեղծվել:

Մասնավորապես, Ֆրանսիայի Ժիրոնդ շրջանից հուլիսի 16-ի առավոտից տարհանվել է ավելի քան 12 հազար մարդ: Կրակի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան հազար հրշեջ: Նշվում է, որ հրդեհն ընդգրում է մոտ 10 հազար հեկտար տարածք:

Նմանօրինակ իրադրություն է նաև Իսպանիայում, որտեղ հրշեջները 45.7 աստիճան Ցելսիուսի պայմաններում պայքարում են կրակի դեմ: Մալագայի Միյաս բնակավայրում ավելի քան 3 հազար մարդ է տարհանվել: Նրանց մեծ մասը տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում:

Իսկ Պորտուգալիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ այն մասին, որ հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում խիստ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է 238 մարդ, որոնք մեծ մասը առողջական խնդիրներ ունեցող տարեցներ են:

Տեսանյութեր

Լրահոս