
Իրաքի և ԱՄՆ ղեկավարները քննարկում են տնտեսագիտության և բժշկության ոլորտում համագործակցության հեռանկարները

Մեկնարկել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը Կարմիր ծովի Ջիդդա քաղաքում՝ Սաուդյան Արաբիայի թագավորների ամառային նստավայրում: Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են Ritz-Carlton հյուրանոցում, որտեղ ավելի ուշ տեղի կունենա արաբա-ամերիկյան գագաթնաժողովը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրաքի վարչապետը լրագրողներին ասել է, որ մտադիր է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի հետ քննարկել առողջապահության եւ տնտեսության ոլորտում ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագրի կնքման հեռանկարները։