Այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանի ուղղակի տնտեսական վնասը տարբեր տարերային աղետներից կազմել է մոտավորապես 88,8 միլիարդ յուան (շուրջ 13,2 միլիարդ դոլար ): Հուլիսի 21-ին այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության մամուլի խոսնակ Էբրու Գյունայն անդրադարձել է Սիրիայի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին։
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։
Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է դադարել ուկրաինացի զինվորականների խոշոր հաջողությունների բացակայության ֆոնին: Հուլիսի 20-ին այս կարծիքն է հնչեցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի հետախուզության եւ հատուկ գործողությունների ենթակոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Գալիերոն՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում Ասպենի ինստիտուտի անվտանգությանը նվիրված ամենամյա համաժողովում:
Իրաքի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ թուրքական կողմից հանրապետության հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Իրաքի ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունից:
Մեծ Բրիանիան առաջիկա շաբաթներին պլանավորում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1600 միավոր հակատանկային զենք, ինչպես նաեւ 50.000 հրանոթային արկ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել պետական «TRT»-ին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիությունը համախառն ներքին արդյունքի գրեթե 4 տոկոսը կամ 477 միլարդ եվրո է հատկացնում Միությունում մշակույթի ոլորտի զարգացմանը, որտեղ գործի է դրված 8 միլիոն մարդ, ավելի շատ, քան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:
Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են: Հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հուլիսի 21-ին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել է, որ գնում է հանդիպման հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հետ, որպեսզի հրաժարական տա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 21-ն ազգային սգի օր է հայտարարել երկրի հյուսիսում թուրքական հրետանու գնդակոծման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այս մասին հաղորդել է INA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությաոն հայտարարությունը:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող արցախյան տարածքներում կազմակերպվում է միգրացիոն առաջին գործընթացը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ՝ հուլիսի 20-ին, Իրաքյան Քրդստանի Դահուկ շրջանում գտնվող Զախո զբոսաշրջային կենտրոնը ռմբահարվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Առնվազն 9-ը հոգի (այդ թվում՝ երեխաներ և կանայք) զոհվել են։
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Պակիստանի Մաչկա բնակավայրի շրջանում (Փենջաբի հյուսիս – արեւելյան նահանգ) Ինդոս գետում նավակը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Dawn թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) Ստրասբուրգը հայտարարել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, այդ կարգավիճակը քաղաքը պաշտոնապես կընդունի 2024 թվականին: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հասարակական պաշտպանության մակարդակն ընթացիկ շաբաթում իջել է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը Սպիտակ տանը նրա գտնվելու 19 ամսվա ընթացքում: Այս մասին են վկայում Reuters գործակալության եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության կատարած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հուլիսի 20-ին:
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ֆինանսական եւ քաղաքական խնդիրներ են ստեղծում ավելի աղատ երկրների համար, այդ թվում Հարավային Ասիայում»: Այս տեսակետն է շարադրված հուլիսի 20-ին Հոնկոնգի South China Morning Post առաջատար թերթում հրապարակված հոդվածում: Հոդվածի հեղինակ Անանդ Կումարը նշում է, որ հակառուսական պատժամիջոցները «հարուցել են ոչ միանշանակ արձագանք» եւ հավանության չեն արժանացել ՄԱԿ-ի, Չինաստանի […]
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերնորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուկրաինայում մարտերը մտել են վճռական փուլ, և Արևմուտքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի դրույթներին խստորեն համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը։
«Նիկոլ Փաշինյանը վախեցնում է սեփական ժողովրդին, թե՝ խելո՛ք մնացեք, նստեք տեղնե՛րդ, թե չէ պատերազմ կլինի, ուստի եկեք զիջենք, բայց ես պնդում եմ՝ որքան զիջեք, այնքան պատերազմն ավելի հուժկու է թակելու մեր դուռը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է խուսափել պատերազմից, պետք է հետևողականորեն բարձրաձայնի այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան տարածաշրջանում բալանս վերականգնել, օրինակ՝ հայտարարել, որ Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ, և պետք է սկսել բանակցությունները Մինսկի խմբի հետ։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի կարևոր ընդգծում:
Իրանի հոգևոր առաջնորդը փաստացի զգուշացնում է ադրբեջանաթուրքական տանդեմին, որ իրենց համար անընդունելի է ցանկացած ոտնձգություն Սյունիքում հայ-իրանական սահմանի ուղղությամբ: Թեև ուղերձը հստակ ուղղված էր ադրբեջանաթուրքական տանդեմին, բայց քաղաքագետը վստահ է, որ այն ուներ նաև մեկ այլ հասցեատեր՝ Հայաստանի Հանրապետությունը:
Եվրամիության մշտական ներկայացուցիչները հուլիսի 20-ին կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Յոթերորդ փաթեթում ներառվել է Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը:
Այս հանգամանքն է՛լ ավելի է սրում Հարավային Կովկասում ավանդական խաղացողների ու Արևմուտքի պայքարը: Առաջիկայում շարունակելու են այդ դրսևորումների ականատեսը լինել: Վրաստանի համար շատ բան չի փոխվել, Վրաստանը Ռուսաստանի հետ չի համագործակցում, սակայն իր դաշնակիցների ու գործընկերների հետ շարունակում է արդյունավետ համագործակցել:
Նա կարևորել է «3+3» համագործակցության ձևաչափը և հավելելч պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Թեհրանում ձևաչափի երկրորդ նիստն անցկացնելու վերաբերյալ: