«Sputnik»–ը գրում է․ «Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և խոսել հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման ու սահմանազատման, հումանիտար հարցերի մասին։
Թուրք անվանի ֆինանսիստ, դոտկորական ատենախոսությունը ԱՄՆ-ում պաշտպանած Օզգուր Դեմիրթաշը դժգոհել է թուրքական կառավարության տնտեսական քաղաքականությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայկական ալիքը» գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱգՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Եվրոպացի վերլուծաբանի կարծիքով, սովորաբար ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցերով փորձում է կազմակերպել բարձրաստիճան հանդիպումները, համաձայնեցնելով կողմերի միջև դրանց օրակարգերը: Ըստ էության, մեր զրուցակցի խոսքով, նա ներկայումս ԵՄ-ի կողմից ՄԽ համանախագահի ավանդական դերակատարությունն է ստանձնել:
Պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են տեղեկությունը, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելեց Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու օրերի ընթացքում ընդունել է 2023 ֆիսկալ տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում չորս հայամետ լրացումներ` ի շնորհիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ աշխատանքի։
168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանելով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել զեկույցից, նկատեց՝ այդ զեկույցը դեռ անցել է մեկ պալատում՝ առաջին ընթերցմամբ, այսինքն՝ այն դեռևս երկար ճանապարհ պետք է անցնի։
Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Քսանի խումը (G20) կարող է ստեղծել ֆինանսների եւ գյուղատնտեսության միասնական նախարարություններ պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Սրի Ինդրավաթին, որը նախագահում է G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունենում Ինդոնեզիայում:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է ERR պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը։
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է դեմոկրատ անդամ Քրիս Փափասի կազմած օրինագիծը, որով նախատեսվում է խիստ վերահսկողություն սահմանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործընթացի վրա: Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ 179 դեմ հարաբերակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Երուսաղեմի հռչակագիրն» սպառնալիք է Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Երկրի ղեկավարի վերադասը ժողովուրդն է, և, երբ նրանց ասում է, թե՝ ես ի՞նչ անեմ, որ լրտեսներ կան, սխալ է, նման բան չպետք է հնչեցնել, որովհետև այդ լրտեսները քոնն են, քո ենթակաները, որոնք քեզ ընտրել են ու ծառայել քո ղեկավարած կառույցներում, հետևաբար՝ պարզի՛ր և պատժի՛ր։
Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերն արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված ևս երեք հայամետ լրացում: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջափաքսան պաշտոնաթող է եղել, այդ մասին նրա պաշտոնական դիմումն ստացվել է: Հուլիսի 15-ին Կոլոմբոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեիվարդենան:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան շարունակում է արժեզրկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 14-ին Երուսաղեմում կայանալիք երկկողմ հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այս մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
Շվեդիայում գնաճը հունիսին աճել է մինչեւ 8,5 տոկոս: Դա երկրում ամենաբարձր ցուցանիշն է 1991 թվականից ի վեր, երբ դրա առավելագույն բարձրացումը կազմել է 7,8 տոկոս, հուլիսի 14-ին հայտնել է Կենտրոնական վիճակագրական բյուրոն (ԿՎԲ):
Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆորումում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Գոտաբայա Ռաջապակսան երկիրը լքել էր տնեսական ճգնաժամի ֆոնին առաջացած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով:
Նա Վաշինգտոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:
Դրագին իշխանության է 2021 թվականի սկզբին: Նա պատրաստվում է հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրա կոալիցիայի հիմնական անդամը՝ «Հինգ աստղերի շարժումը», բոյկոտել է կառավարությանը վստահության քվեն: