Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքում է իր մասնակցությունը Մինսկում Ryanair իռլանդական ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքին, որի մեջ եղել է NEXTA ինտերնետ-ռեսուրսի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասեւիչը:
Ֆրանսիայի Air France ավիաընկերությունը դադարեցնում է իր օդանավերի թռիչքները Բելառուսի օդային տարածությունում:
Մայիսի 24-ին Draken ընկերության ինքնաթիռն օդաչուի կառավարմամբ կործանել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Նելիս ավաբազայի ցթռչելուց գրեթե անմիջապես հետո, ավիաբազա,, որը գտնվում է Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) մերձակայքում: Օդաչուն զոհվել է:
Մայիսի 24-ին առնվազն երեք մարդ է գնդակահարվել Ուեստ Ջեֆերսոնում (Օհայոյի նահանգ): Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Արծվաշենը Հայաստանի սահմանամերձ Վահան գյուղից մոտ 20 կմ հեռավորության վրա է, տարածություն, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով: Ուրեմն, ո՞վ և ի՞նչպես պետք է ապահովի այդ ճանապարհի անվտանգությունը, մնում է հարցական։ Ճիշտ է՝ արծվաշենցիները պատմական կապերով պայմանավորված մեծ նշանակություն կարող են տալ այս հարցին, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին գնաց այն փոխանակելու կամ, այսպես ասած, բարտերի ճանապարհով։ Մյուս կողմից էլ՝ Արծվաշենը ազերիները ավերակների են վերածել։
Աշխարհում առողջապահության ոլորտի առնվազն 115 հազար աշխատողներ են մահացել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդականներ Ջեյք Սալիվանի և Նիկոլայ Պատրուշևի զրույցը կարևոր փուլ էր երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման համար, սակայն Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ հայտնել դրա հնարավոր ամսաթիվը և վայրը:
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Լատվիայի դեսպանին և դեսպանատան բոլոր աշխատակիցներին առաջարկել է լքել Բելառուսը Ռիգայում պետական դրոշը անարգելուց հետո:
«Թուրքական զորքը Նախիջևանում է, իսկ Նախիջևանը Հայաստանից հեռու է ընդամենը մի քանի կիլոմետր, այնպես որ, Նախիջևանում թե էստեղ, այդքան էլ կարևոր չէ։ Հայաստանի համար դա սպառնալիք է, սպառնալիք է նաև Վրաստանի համար, որովհետև եթե Թուրքիան մեր հարցերը լուծեց, հասնելու է Վրաստանին, որովհետև Էրդողանը հայտարարում է, որ Բաթումն իրենցը պետք է լինի, որովհետև Օսմանյան Թուրքիայինն է եղել»։
«Չպետք է մոռանանք, որ Արցախը և Նախիջևանը, այսպես կոչված, Ադրբեջանի կազմում հայտնվել են խորհրդային ժամանակահատվածում, և, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրավահաջորդությունից, ապա ոչ միայն Արցախի նկատմամբ որևէ հավակնություն չի կարող ներկայացնել, այլև խնդրահարույց է դառնում այն, թե Նախիջևանը, որ Հայաստանի բաղկացուցիչ մասն է, հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:
The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալները, հաղորդել է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի (Չինաստան) երեք աշխատակիցներ ծանր հիվանդացել եւ բուժօգնության էին դիմել դեռ 2019 թվականի նոյեմբերին։
Հնդկական Panacea Biotec ընկերությունը Բադդիի գործարանում թողարկել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Թուրքիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերը ՆԱՏՕ-ի երկիր Լեհաստանին մատակարարելու մասին համաձայնագիր է ստորագրել:
Հնդկաստանն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով վարակման 222 315 նոր դեպք, համաճարկի ամբողջ ժամանակամիջոցում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 752 447-ի:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը:
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար:
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինն Իլոն Մասքին համարել է տիեզերական կապիտալիստ, իսկ նրա SpaceX ընկերությունը՝ հետաքրքիր։
«Այսօր ես առաջարկել եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, հայտարարեն, որ իրենց ընտրվելու պարագայում հետ են կանչելու Հայաստանի ստորագրությունն այդ փաստաթղթի տակից։ Թե՛ Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, թե՛ Ադրբեջանը՝ որպես հակամարտող կողմ, պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս չեն աշխատելու։ Նրանք պետք է պայմանավորվեն ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ, հիմա մենք պետք է ցույց տանք մեր հանրության, ժողովրդի դիրքորոշումը»,- ընդգծեց նա։
Բելառուսը պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար:
Մայիսի 24-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ադրբեջանական բանակի զինծառայողները:
«Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորովին պատահական չէր, որ Իրանի տրանսպորտի նախարարն էլ շատ բարձր ակտիվություն է դրսևորում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ուղղությամբ, և մենք ունենք դրական ազդակներ Վրաստանից։ Ուստի իրանցիները փորձ են կատարում իրենց ունեցած ողջ գործիքակազմի սահմաններում, թե՛ տապալելու այն ծրագրերը, որոնք չեն բխում Իրանի շահերից, չեն բխում նաև Հայաստանի շահերից, թե՛ իրագործելու այն ծրագրերը, որոնք բխում են իրանական շահերից և համընկնում են հայկական շահերի հետ»,- հավելեց իրանագետը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը:
Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր է լինելու, քան այժմյանը: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Ճապոնիայի անվտանգության ծառայությունը ծովում գրանցել է չորս չինական նավերի հայտնվելը Սենկակու կղզու շրջանի տարածքային ջրերում: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Եվրամիության ղեկավարության անվճռականությունը Մինսկում իռլանդական Ryanair լոուքոսթերի ինքնաթիռի հարկադրական վայրէջքի կապակցությամբ սխալ ազդակ կտա Բելառուսի իշխանություններին՝ նրանց համոզելով անպատժելիության մեջ:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ստացել է Բելառուսի տարածքի երկնում թռիչքների դադարեցման հայտ՝ Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպից հետո
Եվրամիությունը դիտարկում է ԵՄ-ի երկրներում Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների համար վայրէջքի արգելքի հնարավորությունը:
Հայաստանի հետ սահմանակից ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է։ Այն ուղեկցվել է ուժգին քամիով, որի հետևանքով մի շարք բնակելի տների տանիքները պոկվել են, իսկ ծառերը՝ տապալվել։
Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին այցով գտնվում է Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։