Գերմանիայում հայտնել են Մոլդովային որպես բյուջետային օգնություն 40 մլն եվրո հատկացնելու մասին
Գերմանիան կշարունակի ֆինանսապես օգնել Մոլովային, հուլիսի 15-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոը Բուխարեստում։
Հեռարձակումը վարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության հետ համատեղ դաշնային կառավարության անունից 40 միլիոն եվրո են տրամադրել ուղղակի բյուջետային օգնության համար, որովհետեւ գնաճի այդ բարձր մակարդակի դեպքում Մոլդովայի բնակչության ամենաաղքատ խավերը գտնվում են գոյատեւման եզրին: Դա վերաբերում է, մասնավորապես, էներգակիրների գներին»,- ասել է նա:
Բերբոքը մասնակցում է Մոլդովային աջակցություն ցույց տալու երկրորդ միջազգային խորհրդաժողովին: Առաջինը տեղի է ունեցել ապրիլին Բեռլինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: