Ադրբեջանի ռազմական դատարան է ուղարկվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Խոսրովյանի (1967թ.)վերաբերյալ քրեական գործը։ Բաքուն հայ ռազմագերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր «կտտանքների ենթարկելու» համար։ Քրեական գործի շրջանակներում որպես տուժող է ճանաչվել 12 անձ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման օգտին:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ համատեղ, հանդես է եկել Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարությամբ եւ կոչ է արել՝ արգելել բոլոր թռիչքները Բելառուսի երկնքում։
ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամների ընդլայնման հեռանկարները այդ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։
Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։
Պայմանական Քրդստանն ըստ թուրքերի չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն պետք է շրջափակված լինի թյուրքական «ծովով», իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին’ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիաականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի արեւելյան հարեւանը պետք է Ադրբեջանը լինի, այլ ոչ թե Հայաստանը։ Այն, որ Ալիեւը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են։
Միացյալ Նահանգների Հանթինգթոն Բիչ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանությունը մայիսի լույս 23-ի գիշերը 149 մարդ է ձերբակալել այն սահմանափակումների խախտման համար, որնք մտցվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Վարշավան ու Անկարան մայիսի 25-ին պայմանագիր են ստորագրելու Թուրքիայից Bayraktar TB2 տեսակի 24 դրոն գնելու համար։ Այս մասին տեղեկացնում է լեհական PolskieRadio-ն՝ մանրամասնելով, որ պայմանագիրը ներառում է նաեւ լոգիստիկ եւ ուսուցողական փաթեթ։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Մայիսի 24-ին սեյսմոլոգները 4,3 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Անդրբայկայլյան երկրամասի Նովայա Չարա կայարանի մերձակայքում, որտեղով անցնում է Բայկալ – Ամուր մայրուղին (ԲԱՄ):
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է Սեուտայից Մարոկկո 4,8 հազար անօրինական միգրանտների վերադառնալու մասին, որոնք իսպանական տարածք էին ժամանել այս շաբաթվա սկզբին:
Եգիպտոսի իշխանությունները տուրօպերատորներին ուղարկել են «Եգիպտոսում զբոսաշրջության վերսկսման հետ կապված կանոնների» վերջին տարբերակը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական երկու ինքնաթիռ կիրակի օրը ժամեր շարունակ թռիչքներ են իրականացրել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանների մոտ:
Վրաստանի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ պահանջելով դադարեցնել «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցումը։
Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին կարևորել է ռազմական պատրաստվածությունը։
Իրանը շարունակելու է բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ, որոնք ընթանում են Վիեննայում, մինչեւ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սոչիում:
Նստել տանը՝ Երևանում, բայց հայտնվել Փարիզում: Զբոսնել Մոնմարտր փողոցում, այցելել տեղի մի որևէ սրճարան, դիտել ոճային փարիզուհիներին, լսել նրանց հումորները և բացահայտել այն, ինչ թաքնված է սիրո քաղաքում, ինձ օգնեց իլյուստրատոր Քամիլ Վիթը:
Իրանի Սպահան նահանգում պայթյուն է որոտացել գործարանում: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ին:
Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև։
Նա քաղաքական անբարոյականություն է որակել նման բանաձևերի ընդունումը՝ հայտարարելով, որ «բարոյական չէ մի երկրի (Թուրքիա) նման ծանր մեղադրանք վերագրել՝ առանց տիրապետելու խնդրի պատմական ու իրավական ասպեկտներին»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությունն աջակցում է Իսրայելին, և ինքն աղոթում է, որ իսրայելցիների և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պահպանվի:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինյալների միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում Ադրբեջանը հանդես է գալու թելադրողի դիրքերից:
Մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք. ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների թիվը 500-600 է, ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ 3000։
Վրաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում 3,7 տոկոսային կետով բարձրացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել ժողովրդի 38 տոկոսը` 138 միլիոն մարդ: Այժմ պատվաստման են ենթարկվում 12-15 տարեկան երեխաները, եւ Միացյալ Նահանգները սկսում է կենտրոնացնել ջանքերն աշխահի այլ երկրներում պատվաստումներն իրականացնելու խնդրի վրա:
«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին:
Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը, նշեց, թե Միացյալ Նահանգները երբեք մեր տարածաշրջանի վերաբերյալ ռազմավարություն, առանձին մշակված քաղաքականություն չի ունեցել: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա միջազգայնագետի գնահատմամբ՝ դրանք զրոյական մակարդակի վրա են: