Բաժիններ՝

Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման ժամանակ ինքնաթիռ է կործանվել

Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին կցված ինքնաթիռը կործանվել է: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է: Պորտուգալիայում շարունակվում են մեծաթիվ անտառային հրդեհները: Իշխանությունները հայտնել են, որ դրանցից 70 տոկոսի պարագայում պատճառը կրակի հետ անզգույշ վարվեցողությունն է:

Մեկ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ:

Պորտուգալիայի հյուսիսում օրերս գրանցվել էր ռեկորդային՝ 47 աստիճան ջերմություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031