
Հնդկաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հնդկաստանում՝ Կերալա նահանգում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:
Վարակված տղամարդը 4 օր առաջ է Կերալա վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից: Կերալայի առողջապահության նախարարը հայտնել է, որ տղամարդը հոսպիտալացվել է՝ վիրուսի ախտանշանների ի հայտ գալուց հետո:
Կապիկի ծաղիկի դեպքեր արդեն գրանցվել են եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։