Շատ կարևոր է այս երկխոսության անցկացումը Թբիլիսիում. այն դարեր շարունակ եղել է մի վայր, որտեղ կարևոր որոշումներ են կայացվել. Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Այսօր Վրաստանում հատուկ օր է, Թբիլիսիում տեղի է ունենում կարևոր երկխոսություն, որը սկսվել է մեր երկու հարևանների միջև։ Այս մասին, ըստ tert.am-ի՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։

Նա նշել է, որ այս գործընթացն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համատեղ ջանքերի արդյունքում իրենք ցանկանում են հասնել խաղաղության և տարածաշրջանի անվտանգության.

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին վստահության համար, նրանց վստահությունը մեր կառավարության նկատմամբ նույնպես շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է նշված երկխոսության անցկացումը Վրաստանում, Թբիլիսիում։ Թբիլիսին դարեր շարունակ եղել է այն վայրը, որտեղ կարևոր որոշումներ են կայացվել, և հենց այս երկխոսությունն է դրա կարևոր շարունակությունը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս