
Բայդենը հայտնել է Մերձավոր Արևելքի ակտիվ գործընկերը լինելու ԱՄՆ մտադրության մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է լինել Մերձավոր Արևելքի ակտիվ գործընկերը: Նա կոչ է արել արաբական երկրների առաջնորդներին մարդու իրավունքները դիտարկել որպես տնտեսական ու սոցիալական վերափոխման կարևոր գործոն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Միացյալ Նահանգները ներդրում է կատարում՝ հանուն տարածաշրջանի դրական ապագայի՝ համագործակցելով ձեր բոլորի հետ, և Միացյալ Նահանգները չի պատրաստվում այլ տեղ գնալ»,- ասել է նա Բայդենի գագաթնաժողովի բացման խոսքում:
ԱՄՆ նախագահի պաշտոնում սա Բայդենի առաջին այցն է Սաուդյան Արաբիա: