Բաժիններ՝

ԱՄՆ-ը շուրջ 316 մլն դոլար կտրամադրի պաղեստինցիների օգնությանը. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհայտարարի պաղեստինցիների օգնությանը շուրջ 316 միլիոն դոլար տրամադրելու մասին՝ ձգտելով աշխուժացնելու Վաշինգտոնի եւ Ռամալլայի միջեւ կապերը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով անունը չհայտնած պաշտոնյայի:

Ըստ գործակալության տեղեկությունների՝ օգնության փաթեթը ներառում է 100 միլիոն դոլար Արեւելյան Երուսաղեմում հիվանդանոցների ցանցի համար՝ Կոնգրեսի կողմից հավանություն ստանալու պայմանով: Եվս 200 միլիոն դոլար կուղղորդվի ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալությանը՝ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման համար:

Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահը մտադիր է հայտարարել Իսրայելի եւ Պաղեստինի ընկերությունների միջեւ համագործակցության մասին՝ միջեւ 2023 թվականի վերջը Պաղեստինի տարածքը 4G չորրորդ սենդի շարժական կապի ցանով ծածկելու համար:

Հուլիսի 13-ին Բայդենն Իսրայելից սկսել է պաշտոնն ստանձնելուց հետո իր առաջին մերձավորարեւելյան շրջագայությունը: Ուղեւորության շրջանակներում նա նաեւ կայցելի Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա:

Ջիդդայում ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ կվարի սաուդյան ղեկավարության հետ եւ երկկողմ հանդիպումներ կունենա արաբական երկրների ղեկավարների հետ՝ գործընկերային հարաբերությունների ամրապնդման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս