
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Դոնբասում բրիտանացի զինվորականի մահվան կապակցությամբ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին կանչել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ ըստ Դոնեցկի ժողովրդական հանրապետության օմբուդսմենի՝ Դոնեցկում գերի ընկած բրիտանացի վարձկան Փոլ Ուրին մահացել է հուլիսի 10-ին հիվանդություններից և սթրեսից: