Բաժիններ՝

ԱՄՆ-ն կնվազեցնի լարվածությունը Մերձավոր Արևելքում. Բայդեն

Միացյալ Նահանգները կշարունակի Մերձավոր Արևելքում նվազեցնել լարվածությունը և նպաստել հակամարտությունների դեէսկալացիային:  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած գագաթնաժողովում:

«ԱՄՆ-ն պարզապես չի փորձի զսպել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգները: Մենք կաշխատենք նվազեցնել լարվածությունը, նպաստել հակամարտությունների դեէսկալացիային»- ասել է նա:

Հուլիսի 16-ին Ջիդդայում անցկացվում է Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը, որին հրավիրված են Միացյալ Նահանգների նախագահը, Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարները, ինչպես նաև Իրաքի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031