
ԵՄ-ն 1 տարով երկարացրել է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները

Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը որոշել է մինչև 2023-ի նոյեմբերի 12-ը երկարացնել Թուրքիայի նկատմամբ 2 տարի առաջ սահմանած մասնակի պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրանք ԵՄ-ը սահմանել էր 2020-ի նոյեմբերին՝ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից առանց թույլտվության նավթի որոնման աշխատանքներ հորատիչ նավերով իրականացնելու համար: Որոշումը հրապարակվել է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում, ինչպես նաև Twitter-ի պաշտոնական էջում:
Պատժամիջոցները տարածվում են Արևելյան Միջերկրականում հիդրոկարբոնային պաշարների որոնման աշխատանքներին մասնակցած կամ դրանց համար պատասխանատու անձանց ու կազմակերպությունների վրա: Պատժամիջոցները նախատեսում են հիշյալ անձանց մուտքի արգելք ԵՄ երկրներ, ինչպես նաև այդ երկրներում նրանց բանկային ակտիվների սառեցում: