Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը հույս ունի մինչև տարեվերջ համաձայնեցնել Ուկրաինային օգնության նոր փաթեթը

Եվրամիությունը համաձայնեցնում է Ուկրաինային ընթացիկ տարում մինչև 18 մլրդ եվրո գումարի մակրոնֆինանսական օգնության նոր փաթեթի տրամադրումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Առաջին միջոցները պետք է փոխանցենք արդեն հունվարին… Ուստի, օրենսդրական գործընթացի մասնակիցներին հորդորում եմ արագ ընդունել անհրաժեշտ որոշումները։ Բայց այն տեղեկատվությունը, որը մենք դեռ ստացել ենք Էկոֆինից (Եվրամիության երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդ – խմբ.) և Եվրախորհրդարանից, խոսում է այն մասին, որ հսկայական աջակցություն կա: Ես վստահ եմ, որ մնացած, ասենք, դիմադրությունը կարելի է հաղթահարել: Կարծում եմ, այն, ինչ մենք այսօր առաջարկում ենք, շատ կարևոր է Ուկրաինայի համար»,-ասել է եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930