Բաժիններ՝

Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ կստորագրի բարեկամության պայմանագիր

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ժամանել է Կամբոջայի մայրաքաղք՝ մասնակցելու համար ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ ստորագրելու Հարավ – արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագիր: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քատուղար Օլեգ Նիկոլենկոն։

«Դմիտրի Կուլեբան Պնոմպեն է ժամանել՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Կամբոջա պատմության մեջ առաջին այցի շրջանակներում: Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի՝ Հարավ – արեւելյան Ասիայի տասը երկրների հզոր միավորման գագաթնաժողովին: Ուկրաինան կդառնա Կենտրոնական Եվրոպայի առաջին երկիրը, որը կմիանա Հարավ – արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագրին»,- գրել է Նիկոլենկոն Facebook-ում:

Նոյեմբերի 8 – 13-ը Պնոմպենում (Կամբոջա) տեղի են ունենում Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 40-րդ եւ 41-րդ գագաթնաժողովները:

Հանդիպման գլխավոր թեմաներ են հայտարարված պարենային եւ էներգետիկական անվտանգությունը, գլոբալ գնաճի բարձրացումը, վերականգնումը COVID-19-ի համավարակից հետո: Կազմակերպության ստեղծման մասին որոշումն ընդունվել է 1967 թվականի օգոստոսի 8-ին Բանգկոկում (Թաիլանդ) հինգ երկրների՝ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Թաիլանդի եւ Ֆիլիպինների կողմից, որոնք ստորագրել են ԱՍԵԱՆ-ի հռչակագիրը (հայտնի է որպես Բանգկոկի հռչակագիր):

Ասոցիացիայի նպատակ է հայտարարվել համագործակցությունը տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության ամրապանդումը Հարավ – արեւելյան Ասիայում: Ավելի ուշ ԱՍԵԱՆ-ին են միացել Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Մյանման եւ Կամբոջան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս