Շրի Լանկան կարող է 2023 թվականին թեյի արտադրությունն ավելացնել մինչևւ 300 միլիոն կիլոգրամ
Շրի Լանկայում թեյի արտադրությունը, ինչպես սպասվում է, 2023 թվականին կաճի մինչեւ 300 միլիոն կիլոգրամ՝ պարարատանյութերի եւ ագրոքիմիկատների օգտագործման հաշվին: Այս մասին հաղորդում է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով Ցեյլոնի պլանտատորների ասոցիացիան (ՑՊԱ):
«Շրի Լանկայում թեյի արտադրության ընդհանուր ծավալը 2023 թվականին կարող է հասնել 300 միլին կիլոգրամի կառավարության կողմից պարարտանյութերի եւ ագրոքիմիկատների օգտագործման արգելքի վերացումից հետո: Պարարտանյութերի եւ մի շարք այլ գործոնների հետ կապված խնդիրները հանգեցրել են 2022 թվականին բերքի մի մասի կորստի, բերք, որն, ըստ գնահատումների, կհասնի 260 միլիոն կիլոգրամ ռեկորդային ցածր մակարդակի»,- մեջբերում է հրատարակությունը ՑԱՊ-ի նախագահի խսքը:
Ըստ երկրի թեյի ինդուստրիայի ազգային կարգավորող մարմինի՝ Sri Lanka Tea Board (SLTB) վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Շրի Լանկայում թեյի միագումար արատադրությունը նվազել է մինչեւ 192,37 միլիոն կիլոգրամ 26-ամյա նվազագույնը, ինչը նշանակում է 42,35 միլիոն կիլոգրամով զգալի նազում 2021 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:
Շրի Լանկան թեյի արտադությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը Չինաստանից եւ Հնդկաստանից հետո եւ թեյի խոշորագույն արտահանողներից մեկն է՝ համաշխարհային արտահանության 23 տոկոս բաժնով: Երկրի թեյի արդյունաբերության բնագավառում զբաղված են 135 հազար բանվոր, շուրջ 20 պլանտացիոն ընկերություն, 590 թեյի ֆաբրիկա, ինչպես նաեւ թեյի 280 արտահանող ընկերություն: Ընթացիկ տարում թեյի արտահանումից հասույթը, փորձագետների գնահատումներով՝ կարող է կազմել 1,4 միլիարդ դոլար՝ 2021 թվականի 1,3 միլիարդ դոլարի համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: