Բաժիններ՝

Փելոսին գնահատել է դեմոկրատների հաջողությունը Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների հաջողությունը վստահորեն գերազանցում են սպասումները Ներկայացուցիչների պալատի ընտրություններում: Այդ մասին  հայտարարել է պալատի գործող խոսնակ Նենսի Փելոսին:

«Թեեւ բազմաթիվ ընտրարշավներ դեռեւս ընթանում են շատ համահավասար, արդեն պարզ է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների եւ թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,-ասվում է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է CSPAN գործակալության կողմից:

ԱՄՆ-ում անցկացվել են խորհրդարական ընտրություններ: Կոնգրեսի ստորին պալատում, ըստ կանխատեսումների, մեծամասնությունը պատկանելու է հանրապետականներին, որոնք զգալիորեն հետ են մղել դեմոկրատներին:

Այս դեպքում Փելոսին, որը, NBC News-ի կանխատեսումների համաձայն, վստահորեն կվերընտրվի Կոնգրեսում, կորցնում է խոսնակի պաշտոնը Ներկայացուցիչների պալատում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930