Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայմանները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։

Այս մասին այս մասին Չավուշօղլուն խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Սիրիայի հարցում մենք պահպանում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնված չորս ռազմավարական նպատակների վրա՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքական որոշման հիման վրա հաստատուն կայունություն, մեր սահմաններից ահաբեկչության սպառնալիքի վերացում, սիրիացիների անվտանգ վերադարձ իրենց հայրենիք»,-ասել է նա:

Չավուշօղլուն հավելել է, որ եթե պայմաններ ստեղծվեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ քննարկումները հատուկ ծառայությունների հարթությունից կտեղափոխվեն դիվանագիտական հարթություն:

«Եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն հատուկ ծառայությունների միջև առկա շփումները դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար, մենք դա նույնպես կդիտարկենք»,-հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930