
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի խաղալ ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակցի դերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի խաղալ ՆԱՏՕ-ի օրինակելի դաշնակցի դերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Դաշինքում մենք կշարունակենք խաղալ օրինակելի դաշնակցի դեր, որն ի վիճակի է երաշխավորել «շրջանակային ազգի» դերը և անհրաժեշտության դեպքում նպաստել Եվրոպայի արևելյան թևի պաշտպանությանը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ դա անհրաժեշտ է «ապագա եվրոպական նախագծի համար»։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է մնա «անկախ և հարգված տերություն» և «հուսալի գործընկեր բազմակողմանիության և միջազգային իրավունքի պահպանման գործում»։