
Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության հարց է․ թուրք պաշտոնյա

«Reuters» միջազգային լրատվական գործակալության հետ զրույցում իր անունը չհայտնած թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ գործողությունն ավարտելուց հետո ծրագրում են հաջորդ թիրախներն ունենալ Սիրիայի հյուսիսում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի դեմ քուրդ զինյալների և ԻՊ-ի ստեղծած սպառնալիքն անընդունելի է»,- ասել է նա՝ շեշտելով, որ Անկարան այսպես թե այնպես չեզոքացնելու է իր հարավային սահմանի սպառնալիքները։
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության հարց է և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։