ԱՄՆ-ը և «եվրաեռյակն» Իրանի վերաբերյալ բանաձև են ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ի կառավարչներին
ԱՄՆ-ը և «եվրառյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդին են ներկայացրել բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ձգտման բացակայությանը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ բանաձևի նախագիծը «դատապարտում է Թեհրանի կողմից համագործակցության բացակայությունը»: Տեքստը Խորհրդին է ներկայացվել նոյեմբերի 15-ի երեկոյան: ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հերթական նիստը տեղի է ունենում նոյեմբերի 14-18-ը Վիեննայում: Ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստել էին բանաձևի նախագիծ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչերի խորհրդում քննարկման համար: Նախագիծը վերաբերում է Իրանի երեք միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերմանը:
Ինչպես ասված է նախագծում, կողմերը «խորապես մտահոգված ենե, որ այս հարցը չի լուծվում: Այդ կապակցությամբ Խորհուրդը գտնում է, որ Իրանը պետք է շուտափույթ կերպով միջոցներ ձեռնարկի և տեխնիկապես հավաստի բացատրություններ տա այդ օբյեկտներում ուրանի հետքերի առկայության վերաբերյալ:
Նշված օբյեկտներ գործակալության տեսուչներին մուտքի իրավունք տրամադրելու պահանջը դարձել է իրանական միջուկային ծրագրի շուրջ «Գործողությունների համատեղ համապարփակ պլանիե վերականգնման հանգուցային պայմաններից մեկը: Հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, որը Թեհրանին դատապարտում է պահանջվող տեղեկատվությունը տալուց հրաժարվելու համար: Փաստաթղթի օգտին քվեարկել է 30 պետություն, Ռուսաստանը և Չինաստանն արտահայտվել են դեմ, Հնդկաստանը, Լիբիան և Պակիստանը ձեռնպահ են մնացել: