Պեկինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացվել է կրթաթոշակային հինգ տեղ:

Կրթաթոշակների, առցանց գրանցման, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ:

Ծրագրին առցանց դիմողները պարտադիր պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջոցով չինական կողմին պաշտոնապես փոխանցելու նպատակով:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թ. դեկտեմբերի 31-ն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930