
Պուտինը չի պլանավորում Բայդենին շնորհավորել առաջիկա 80-ամյա հոբելյանի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում շնորհավորանք ուղարկել ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենին առաջիկա հանգստյան օրերին նրա 80-ամյա հոբելյանի առթիվ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ոչ, եթե ես չեմ սխալվում, նման պլաններ չկան», – Պեսկովն ասել է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ի պատասխան լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Բայդենը հոկտեմբերին շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ, Պեսկովն ասել է, որ այդպիսի բան չի եղել: