Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում: Եթե Հայաստանն իրեն նորմալ պահի, կարող է օգուտ քաղել այս գործընթացից», – Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հինգշաբթի կայացած գագաթնաժողովի ընթացքում ասել է Ալիևը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 4-ին հեռախուսազրույց է վարել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ։
Ավելի քան 5 մագնիտուդով շուրջ 25 հետցնցում է գրանցվել մարտի 4-ին Քերմադեկյան արշիպելագի ափերի մոտ, որը մտնում է Նոր Զելանդիայի կազմի մեջ: Համապատսխան տվյալները հայտնում է Ավստրալիայի պետական երկրաֆիզիկական ծառայությունը։
Իտալիայի Կալաբրիայի հարավային օկրուգում (նահանգապետի մահվանից հետո) եւ բազմաթիվ քաղաքներոմ, ներառյալ Հռոմը, Միլանը եւ Նեապոլը, տեղական իշխանության մարմինների ընտրությունները գարնանից կհետաձգվեն աշուն:
Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» (CDU) և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության»(CSU) ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ։
Վրաստանում կորոնավիրուսի 133 նոր դեպքերից, որոնք երկրում արձանագրվել են անցած օրը, Թբիլիսիում հայտնաբերվել է 78-ը, հաղորդվում է StopCov.ge կառավարական կայքում։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգ 99-ամյա դուքս Ֆլիպը, որը փետրվարի 16-ին հոսպիտալացվել էր բժիշկների խորհրդով, մարտի 3-ին սրտաբանական բուժընթաց է տարել եւ առաջիկա օրերին կվերականգնի ուժերը՝ մնալով հիվանդանոցում:
Թուրքիայի իշխանություններն ու վերջինիս սատարող քաղաքական խմբավորումներն ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) դեմ արշավ են սկսել՝ պահանջելով փակել կուսակցությունը և անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ-ական պատգամավորներին։
Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված և մոդեռնիզացված տարբերակը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է հարվածներ հասցնել Սիրիայի երկու նպատակակետերի, սակայն հետախուզական տվյալներ ստանալով, ըստ որոնց՝ այնտեղ են գտնում կանայք ու երեխպաներ, հրաժարվել է երկրորդ նպատակակետին հարվածներ հասցնելու մտքից նախատեսվածից կես ժամ առաջ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը համարել է Չինաստանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ:
Համացանցը երիտասարդ սերնդի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում: Այս մասին մարտի 4-ին «Մենք միասին ենք» ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Regnum հրատարակությունը:
Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 4-ին կոչ է արել վերացնելու Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդում (ԿԽ) Թեհրանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը մերժվել է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ջանքերի շնորհիվ:
Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։
Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել է 220 կոնգրեսական, դեմ է քվեարկել 210-ը, հաղորդել է ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճաով:
Թուրքիայում կայացել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված դատական գործի լսումները։ Իմամօղլուն մեղադրվում Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու մեջ։
Պատվաստման տեղեկաթերթիկները Եվրամիությունում կհայտնվեն ոչ շուտ, քան մի քանի ամիս անց, ինչն սպառնում է 2021 թականի տուրիստական սեզոնի ձախողմամբ:
Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ մանրամասնելով, որ 2 երկրների կառավարության ու ԶՈւ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին:
Կապիտոլիումի ոստիկանությունը մտադիր է ուժեղացնել միջոցները Վաշինգտոնում անվտանգության ապահովման համար այն մասին հետախուզության ստացված տվյալների պատճառով, թե մարտի 4-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում հնարավոր են սադրանքներ:
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ եթե բանակը ցանկանար ռազմական հեղաշրջում իրականացնել, ապա դրա մասին նախապես չէր հայտարարի:
ԱՄՆ-ը և Թուրքիան կշարունակեն կառուցողական աշխատել Սիրիայում համատեղ շահերն առաջ տանելու համար: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբում Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության հեռանկարների մասի հարցին: