
Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցք կբացվի. Մակրոն

Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցքը կսկսի աշխատել առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ստեղծվել է նոր միջանցք Եվրոպայի տարածքով Աֆրիկա ռուսական պարարտանյութերի առաքման համար: Առաջին մատակարարումները կկայանան մոտակա շաբաթներին», – Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ միջանցքն ստեղծվել է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, ընդ որում «Ֆրանսիան նույնպես աջակցություն է ցույց տալիս այդ նախագծին»: