Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Քաբուլից դեպի հյուսիս ընկած Փարվանի նահանգի կենտրոնը, եւ որ «Թալիբան»-ը Փենջաբում տեղի ունեցած մարտերի արդյունքում մեծ կորուստներ է ունեցել։
Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Այս մասին հայտնում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները։
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ նշան վերցնելով Բեյրութի կողմից Դամասկոսի առանձին կետեր: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները։
Անկարան և Կիևը նոր համագործակցության շրջանակներում պատրաստվում են Թուրքիայում ստեղծել Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռների սպասարկման կենտրոն։
Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 7 մլն 770 հազար 109-ի, մահացել է 196 հազար 190 մարդ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչը:
Եվրամիության անդամ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ միգրանտների հետ կապված իրադրության կրկնությանը, որը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Սիրիայում ստեղծված ճգնաժամից հետո:
Կորեայի Հանրապետության միավորման նախարար Լի Ին Յոնը առաջարկել է եռակողմ զբոսաշրջության նախագիծ մշակել Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի եւ ռուսաստանյան Հեռավոր արեւելքի միջեւ։
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակի հետ կլիմայի շուրջ վիրտուալ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երկու երկրների միջեւ կլիմայի շուրջ երկխոսությունը արդյունավետ եւ շահավետ է եղել ինչպես Պեկինի, այնպես էլ Վաշինգտոնի համար:
Եգիպտոսի առողջապահության նախարար Խալա Զայեդը հայտարարել է, որ Կահիրեն մտադիր է COVID-19 կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել տարվա ընթացքում եւ դառնալ «պատվաստանյութերի խոշոր արտադրողը» Մերձավոր արեւելքում ու Աֆրիկայում:
Նոր կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեսակետ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի համահիմնադիր, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները բավարարվում են միայն ականջահաճո հայտարարություններով, իսկ գործնականում անլուրջ մոտեցում են ցուցաբերում, որն ըստ նրա՝ լավ տեղ չի տանելու:
«Պետությունը պարտավոր է հանուն իր հզորության ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Ցավոք, այսօր մենք խնդիր ունենք կրթությունից դուրս մնացած երեխաների, ներառականության հետ կապված, հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուսների հետ հավասար կրթության պրոցեսին ներառելու առումով»,- ասաց Արման Թաթոյանը:
Վրաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 886 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 553 հազար 697 է:
«ԵԱՀԿ ՄԽ վերակենդանացման հնարավորությունը թույլ է նաև այն պատճառով, որ Փարիզն ու Վաշինգտոնն իրենց աշխատանքի ոճը փոխում են, ըստ իրենց շահերի՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Եվ կարծես շտապողականություն չկա վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ երկրները հետաքրքրված են առավելապես առանձին «խաղով»: Ուստի ներկայումս չի հաջողվում արևմտյան դիվանագիտական ամենօրյա մասնակցությունը հարավկովկասյան իրադարձություններում դարձնել մշտական: Բայց հարկ է նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ոչ մի դերակատար չի մոռանում իր հայտարարություններում, բացի Ռուսաստանից, Ադրբեջանից իհարկե, ինչը կարելի է բացատրել:
Սեպտեմբերի 1-ից Բաթումում քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հատուկ սարքավորված ավտոբուսներում:
Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս իրավիաճակից դուրս գալու քայլերի ու ճանապարհների մասին հրապարակավ խոսելու որևէ միտք չունեմ, ես գիտեմ՝ ինչ պետք է անել, և, հավատացեք, որ այդ ամենն արվում է։ Բայց, իհարկե, աստիճանաբար, որովհետև վիրավոր ենք։ Առաջին ազատամարտի ժամանակ մեր տղաներից յուրաքանչյուրը 3-4 անգամ վիրավորվել է, բայց չեմ հիշում, որ նրանք ասեին, թե վիրավոր են ու պետք է մեր շարքերից դուրս գան։ Բոլորը կիսաապաքինված նետվում էին մարտի։ Խելքով ենք լինելու, ուժ ենք հավաքելու, ամեն ինչ ճիշտ է լինելու, «դզվելու» է, Հայաստանում էլ է «դզվելու»։
Ռուսաստանը արձանագրել է և ի գիտություն է ընդունել Հայաստանի և Թուրքիայի միջև վերջերս արձանագրված դրական ազդակները: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3212-ով: Մահացել է 81 մարդ։
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է Փանջշերի հարթավայրի համար մարտերի չորս օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 350 զինյալների զոհվելու մասին։
Թուրքիայի Հասանքեյֆ հին քաղաքում, որը գտնվում է երկրի հարավարեւելյան Բաթմանի նահանգում, սկսվել են հնագիտական պեղումներ: Գիտնականների նպատակն է՝ ավելի շատ բան իմանալ այդ վայրի մասին, որը համարվում է աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Այդ մասին հաղորդել է Daily Sabah-ը։
Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀՀ և ՌԴ Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ արձանագրեց, որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո սահմանին զոհեր ենք ունենում:
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
«Թալիբան»-ը որոշել է ռազմական գործողություն սկսել Փանջշերում Դիմադրության ճակատի ուժերի դեմ:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։
Թուրքիայի մեծապես քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Բաղլար շրջանում զրահապատ մեքենաներից իջած ոստիկանները մահակներով հետապնդել են քաղաքացիներին՝ վանկարկելով՝ «բոլորդ ահաբեկիչներ եք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 217 միլիոն 712 հազար 392: