
Ադրբեջանցիները սադրանք են իրականացնում հայ ազգի, նաև ռուս խաղաղապահի նկատմամբ. ակցիայի մասնակից
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախցի և հայաստանցի երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների առջև հանդես եկան հայտարարությամբ:
«ՌԴ մեծարգո արտակարգ և լիազոր դեսպան, հավաքվել ենք այստեղ՝ արդարացիորեն բարձրաձայնելու մեր պահանջը: Ադրբեջանցիները սադրանք են իրականացնում ոչ միայն հայ ազգի նկատմամբ, այլև ռուս զինվորի և ռուս խաղաղապահի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով, որ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների պահվածքը խոսում է այն մասին, որ սա ադրբեջանական հետևողական, տեռորիստական քաղաքականություն է, որով ցանկանում են արցախահայությանն առանց կրակոցի ենթարկել ցեղասպանության, իսկ նման երևույթներին կոշտ արձագանք չտալն անմարդկային վերաբերմունք է խաղաղ բնակչության նկատմամբ: