Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի արձագանքելու և պատասխան միջոցներ կիրառելու:
Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կրկին փակ է. ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտոնական պարզաբանումներից՝ պատճառը դարձյալ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպաններն են: Այս անգամ ադրբեջանցիների կրեատիվությունը մեկ քայլ առաջ է անցել. որոշել են նաև վրան տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում:
«Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ`որպեսզի թույլ չտան Արցախի բլոկադան»,- գրել է նա։
Նոյեմբերի 20-ից Անկարան Սիրիայի հյուսիսում օդային գործողություններ է իրականացնում Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական թևի դեմ:
Թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն խոսել է Թուրքիայի և Սիրիայի փոխհարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ նշելով, որ «կարևոր սկզբունքը կարգավորվելն է, երբ ձեռքերդ ուժեղ են»։
Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Բերձորի ճանապարհը։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ առայժմ տարաձայնություններ կան:
Ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ավելին, նրանք վրաններ են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում։
Եվ այս ամբողջը պետք է արվի դիվանագիտական ճանապարհով, սա համակարգված ջանքեր է պահանջում:
Մարուքյանը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Նման շփումներն իրականացվում են առանձին ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
«Այդ բնապահպանները որտե՞ղ էին, երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից այսօր հերթական անգամ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու փաստին։
«Այո, ես ակնկալում եմ, որ երկու փաթեթներն էլ կընդունվեն»,- զրուցակիցն ասել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ի պատասխան համապատասխան հարցի։
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, այսօր ադրբեևանցի «բնապահպանները» փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:
Նա երկրորդ մարդն է, որ մահապատժի է ենթարկվում 2022 թ.-ի ցույցերի առնչությամբ: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ին մահապատժի էր ենթարկվել Մոհսեն Շեքարին:
Այսօր Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման համար իր տեսլականը։
Սեպտեմբերին սպառողական գների աճը կազմել էր 3,5 տոկոս:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա վիճակագրական տվյալները, ըստ որի՝ 2022 թվականի նոյեմբերին Վրաստան է այցելել 471 հազար 165 միջազգային ճանապարհորդ:
«Օրիոն» տիեզերանավը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆորնիայի ափերի մոտ՝ ավարտելով Լուսնի շուրջ առաջին անօդաչու թռիչքը, ուղիղ հեռարձակումը իրականացրել է NASA-ն:
Ուկրաինայում ռազմական հակամարտության սրումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը։
ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի հետ:
Twitter սոցիալական ցանցը պատրաստվում է թուլացնել մեկ հաղորդագրության երկարության վրա դրված սահմանափակումը:
Մայրցամաքի տարբեր երկրների կառավարությունների բազմաթիվ ծրագրերը միգրանտներին աջակցելու համար այլևս չեն լուծում խնդիրը՝ միգրանտների մեծ թվաքանակի պատճառով, որը շարունակում է աճել, հատկապես՝ խոշոր քաղաքներում։ Հեղինակները նշել են, որ Գերմանիայում այս խնդրի լուծման համար առաջարկում են փախստականներին ամբողջ Եվրոպայում բաշխելու տարբերակը։
Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։