ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը
Թուրքիայում՝ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այսօր մենք Թուրքիայի կնքահայրը լինելու կարիքը չունենք, բայց բարիդրացիութունն այլ է, բարեկամությունը՝ այլ: Թուրքիայի հետ բարեկամություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թուրքն ինքը բարեկամական մերձեցում կունենա Հայաստանի հետ, Ցեղասպանության փաստի ընդունմամբ: Եթե հրաժարվենք պահանջատիրությունից, դա կլինի բացարձակապես սխալ»,- նկատեց Բագրատ Էստուկյանը:
Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցում՝ Վարանդայում (Ֆիզուլի), Կովսականում (Զանգելան) և Քաշաթաղի շրջանում (Լաչին): Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Վարանդայի օդանավակայանը գործարկվելու է մինչև տարեվերջ, Կովսականինը՝ հաջորդ տարի, Քաշաթաղինը պատրաստ կլինի 2023 թվականին:
Deutsche Lufthansa AG-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը հայտնել է, որ ավիաընկերությունը ցուցանիշների վատթարացման է պատրաստվում առաջիկա ձմռանը՝ կորոնավիրուսով վարակումների թվի հերթական աճի եւ ավիափոխադրումների անկման ֆոնին։
Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում, բուհերում եւ քոլեջներում կմեկնարկի հեռավար ձեւաչափով. մասնավորապես հեռավար ուսուցումը երկրում կտեւի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում։
Լեհաստանի կառավարությունը կարգադրություն է արել Բելառուսի հետ սահմանի տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Այս փուլում Խաղաղության համաձայնագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին:
Թուրքիայի և Եգիպտոսի միջև փոխարտգործնախարարների մակարդակով քաղաքական քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա Անկարայում։
ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար:
ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սերբական Politika գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ռուսական հարաբերություններին։
Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է կոնսուլտացիաները երկրի նոր կառավարության շուրջը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները թալանի դեպքեր են գրանցել «Իդա» փոթորկից հետո, ոստիկանությունը հատուկ խմբեր է կազմել կողոպուտի դեմ պայքարելու համար: Այդ մասին Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է Twitter-ի իր էջում:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պատրաստ են նոր ավիահարվածներ հասցնել Աֆղանստանի տարածքի օբյեկտներին: Այդ մասին հայտարարել է բրիտանական ՌՕՈւ-ի շտաբի պետ Մայք Վիգսթոնը։
Ղրղզստանի առջեւ ծառացած էսահմանային տարածքներն ամրապնդելու սուր անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հավաստել է ընթացիկ տարվա հունիսի վերջին կորոնավիրուսի՝ մուտացիայի բարձր աստիճանով C. 1.2 նոր շտամի հայտնաբերման փաստը մի տղամարդու մոտ, որը ժամանել է արտասահմանից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան» արմատական շարժումը, որն Աֆղանստանում զավթել է իշխանությունը, կցանկանար լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
ԱՄՆ-ի զինված ուժերի վերջին ներկայացուցիչն օգոստոսի լույս 31-ի գիշերը հեռացել է Աֆղանստանի տարածքից: Այդ մասին Twitter-ում գրել է Կատարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամադ Սոհայիլ Շահինը։
Լեհաստանը ոստիկաններ է ուղարկում Բելառուսի հետ սահմանը պահպանելու գործում Լիտվային օգնելու համար: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը։